News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

70 տարեկան հասակում կյանքից հեռացել է AC/DC խմբի պրոդյուսերներից մեկը՝ Ջորջ Յանգը։ Այս մասին հայտնել են խմբի անդամներն իրենց ֆեյսբուքյան էջում։

«Սրտի ցավով պետք է հայտնենք մեր սիրելի եղբոր եւ ուսուցչի՝ Ջորջ Յանգի մահվան մասին։ Առանց նրա օգնության ու ղեկավարության չէր լինի AC/DC-ն», – ասվում է հաղորդագրության մեջ։

Յանգը նաև երաժիշտ եւ երգերի հեղինակ էր։ AC/DC խմբի հետ համագործակցությունից զատ, նա հայտնի է նաեւ The Easybeats խմբի հետ իր աշխատանքով ու Friday On My Mind եւ Love Is In The Air հիթի հեղինակներից մեկն է։

Նրա եղբայրներ Անգուսը, Մալքոլմն ու Ալեքսը նույնպես երաժիշտներ են (առաջին երկուսը AC/DC խմբի հիմնադիրներից են), փոխանցում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ