Քիրքուքում ռազմական գործողություններն ուղղված են անվտանգության եւ Իրաքի ամբողջականության պահպանմանը։ Այս մասին հոկտեմբերի 23-ին ասել է Իրաքի ԱԳ նախարար ալ Ջաֆարին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Քիրքուքում կառավարական գործողություններն ուղղված են միայն քաղաքում անվտանգության հաստատմանն ու շրջանի ամբողջականության պահպանմանը»,– ասել է նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
«Քիրքուքը միշտ էլ Իրաքի սիրտն է եղել, որտեղ կենտրոնացած են մեր երկրի համար շատ կարեւոր տնտեսական շահեր»,– հավելել է նախարարը։