News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների, այդ թվում` խոշտանգում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը 14.08.2017թ.-ին հաղորդում է տվել, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նույն հիմնարկի պատասխանատու հերթապահ Աշոտ Մալոյանը եւ օպերատիվ բաժնի պետ Արման Սարգսյանը ապտակել են իրեն, բռունցքներով հարվածներ հասցրել գլխին եւ մարմնի այլ մասերին` պահանջելով խոստովանել չբացահայտված որեւէ հանցագործություն կամ հայտնել որեւէ անձի կողմից հանցագործության կատարման մասին` խոստանալով այդ դեպքում «Արթիկ» ՔԿՀ-ից իրեն տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հերքվել են դատապարտյալի հաղորդած տեղեկությունները: Հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի` պետական հատուկ ծառայություն իրականացնող վերը նշված պաշտոնատար անձինք առանձնապես ծանր հանցագործություն` խոշտանգում չեն կատարել, եւ դատապարտյալը նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել: Արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, եւ որոշում է կայացվել ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահ Ա. Մալոյանի եւ օպերատիվ բաժնի պետ Ա. Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Իսկ դատապարտյալ Ս. Մխիթարյանի կողմից առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ