News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, միջխորհրդարանական համագործակցության զարգացման բնագավառում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու եւ հայագիտական գործունեություն ծավալելու համար ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ռաֆայիլ Զինուրովին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով Ռաֆայիլ Զինուրովին՝ Արա Բաբլոյանը նշել է. «Դուք ոչ միայն Հայաստանի բարեկամն եք, այլեւ հայոց պատմության եւ հայ մշակույթի մեծ գիտակ եք: Ձեր «Հայաստան. հազարամյակների ուղի» գիրքը մեր երկրի պատմության յուրահատուկ չափածո նկարագիրն է՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Շնորհակալ ենք հայ ժողովրդի նկատմամբ տածած անկեղծ սիրո համար»:

Ռաֆայիլ Զինուրովը ՀՀ Ազգային ժողովի նախագահին շնորհակալություն է հայտնել հայերենով եւ նվիրել իր հեղինակած գիրքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ