Արգենտինայի բնակչուհին հեռախոսով նկարահանել է, ինչպես է կայծակը իր 12-ամյա երեխայից մեկ քայլ հեռավորության վրա հարվածում գետնին:
Այդ պահին երեխան անձրեւանոցով դուրս էր եկել տան բանկ:
Երկրի հյուսիս արեւմուտքի Միսյոնես նահանգի Պոսադաս քաղաքի բնկաչուհի Կարոլինա Կոտուրի նկարահանած տեսանյութում երեւում է՝ ինչպես է դեռահասաը, որը կանգնած է եղել ջրհորդաններից հոսող ջրի տակ, գնում դեպի բակի կենտրոն:
Կայծակի հարվածելու պահին կինը ճչալով գցում է հեռախոսը: Բարեբախտաբար, տղան չի տուժել, հաղորդում է Sun-ը: