News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում ոստիկանությունը պատահմամբ իսպանուհի զբոսաշրջիկի է սպանել: Reuters-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է  ունեցել Ռիո դե Ժանեյրոյի ետնախորշերում այն ժամանակ, երբ մեքենան, որի մեջ իսպանուհին էր, չէր կանգնել ոստիկանության պահակետի մոտ: 

Ռիոյի ոստիկանությկունը հաստատել է, որ 67-ամյա Մարիա Էսպերանսա Ռուիս Խիմենեսը մահացել է, երբ ոստիկանը Ռոսինյա ետնախորշում կրակել է նրա վրա:

Ռոսինյայում մի ամիս շարունակ դաժան բռնություններ էին տեղի ունենում, երբ տեղական հրոսակախմբերը թմրանյութերի վաճառքի վերահսկողության համար պայքարում էին միմյանց դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ