News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն կոչ է անում Հունաստանին անցյալ տարի Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարած «դավադիրների» համար «ապաստան» չդառնալ: Այս մասին նա հայտարարել է իր հույն գործընկեր Նիկոս Կոցիասի հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ ապաստան հայցողներին պետք է գնահատել, որպեսզի բացահայտեն նրանց կապերը քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի հետ, որին Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: «Մենք չենք ուզում, որ մեր հարեւան Հունաստանը ապաստարան լինի գյուլենականների համար: Մենք հավատում ենք, որ այդ դիմումները ուշադիր կքննվեն եւ դավաճաններն ապաստան չի տրվի», - ասել է նա:

Չավուշօղլուի մեկնաբանություններին պատասխանելով՝ Կոցիասը նշել է, որ Հունաստանի դատական համակարգն է ապաստան հայցողների վերաբերյալ որոշումներ ընդունում եւ նրանց պետք է հարգել, անգամ եթե դա «ոմանց դուր չի գալիս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ