News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, շարունակում է իրաշխատանքը: Նախօրեին խորհրդարանը քննարկել է մի շարք օրինագծեր, այդ թվում «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 86 կողմ եւ 9 դեմ ձայներով:

«Պաշտպանության մասին» օրինագիծը երեկ խորհրդարանում ներկայացրել է հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա մանրամասնել է օրինագծի դրույթները՝ նշելով, որ օրինագծով զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խաղաղ պայմաններում ենթարկվում է պաշտպանության նխարարին, իսկ պատերազմի ժամանակ՝ գերագույն գլխավոր հրամանատարին: Օրինագծով սահմանվում են ՀՀ վարչապետի լիազորությունները, ըստ որոնց՝ պատերազմ հայտարարելու դեպքում որպես զինված ուժերի գերագույն հրամանատար վարչապետն ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական եւ ռազմական բնույթի որոշումներ, իրականացնում է պաշտպանության ոլորտում, զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի գործընթացում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Այսօր խորհրդարանը կքննարկի նաեւ ՊՆ-ի ներկայացրած եւս մեկ օրենքի նախագիծ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»: Այս նախագծով հանվում է զինակոչիկների համար տարկետման իրավունքը, ինչը բուռն քննարկումների առիթ է դարձել հասարակության շրջանում:

Նշենք, որ ԱԺ նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման համար սահմանվել է 4 ժամ, իսկ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման համար՝ 3 ժամ տեւողություն:

ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել են 15, իսկ հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 39 հարց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ