News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գյումրիի մանկավարժական համալսարանի նախկին ռեկտրոն, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագիծը խնդրահարույց է համարում միայն այն բանի համար, որ ուսման տարկետումը հանելով`բուհի պետական ֆինանսավորումը կավարտվի:

«Իհարկե, բացասական ազդեցություն կունենա: Օրինակ, Շիրակի համալսարանում տղաների մոտավորապես 50 տոկոսը ընդունվում էին տարկետման իրավունքով եւ օգտվելով տարկետման իրավունքից` կառավարությունը որոշակի գումարներ փոխհատուցում էր: Եթե չեղավ տարկետումը, այդ փոխհատուցումը ավելի կնվազի եւ ուսանողների նվազման պայմաններում, ֆինանսական խնդիրներ կծագի»,-ասաց նա:

Բացի այս խնդրից պատգամավորը այլ խնդիրներ չի տեսնում, ավելին` իշխանության ներկայացուցիչների նման պնդում է, որ այս նախագծի ընդունմամբ սոցիալական արդարություն է հաստատվելու, հոգեբանական եւ սոցիալական խնդիրներ են լուծվելու:

«Կա այլընտրանք. նույն բակալավրի շրջանակներում ուսանողը կարող է պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքի եւ Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայում անցնի դասընթացներ ու ավարտելուց հետո բանակ զորակոչվի որպես սպա` բարձր վարձատրությամբ: Եթե այլընտրանքային ծառայության անցնելու ցանկություն ունես, քեզ մեծ հնարավորություն է տրված: Գումարած դրան, որ դու ավարտելուց հետո կարող ես բարձր աշխատավարձով աշխատանք գտնել: Դա խթան է աշխատանք գտնելու համար»,-ընդգծեց Վարդեւան Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ սոցիալական արդարության խնդիրը կարող է եւ չլուծվել, քանի որ պաշտոնյաների որդիները այս դեպքում՝ կազատվեն առողջական փաստաթղթերը կեղծելով, կամ պաշտպանության նախարարությունում «պատսպարվելով», պատգամավորն արձագանքեց. «Իմ կարծիքով սոցիլական արդարության խնդիրն է լուծվում, որովհետեւ նույն ձեւով միշտ հարց է բարձրացվում, որ պաշտոնյաների երեխաները չեն ծառայում բանակում, լավագույն դեպքում կենտրոնում են ծառայում: Ինձ համար ընդունելի է, որ այլընտրանքային հնարավորություն է տրված երիտասարդ ուսանողին՝ իր հետագա ծառայությունը կազմակերպելու համար, որ ոչ թե սովորական զինվոր է զորակոչվում բանակ, այլ գնում է որպես սպա: Այսինքն` մեր բանակում խնդիրը հենց էդ տարիքի մեջ էր նաեւ, որ բակալավրիատը ավարտում էր եւ արդեն 22 տարեկան հասակում բանակ էր գնում ու իր հրամանատարը 18 տարեկան էր, դա խնդիր էր: Հիմա որպես սպա է գնում, որպես կառավարիչ>:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Ամենաշատ