News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում վերականգնվել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ համայնքները Մարտունի  քաղաքին  կապող հիմնական ավտոճանապարհը։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչեւ հիմնանորոգումը 10,5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը գտնվում էր անմխիթար վիճակում. ասֆալտբետոնե պատվածքը քայքայված էր, որոշ հատվածներում այն ընդհանրապես բացակայում էր, երթեւեկելի մասի վրա ակնհայտ էին լայնական,  երկայնական եւ ցանցաձեւ ճաքեր, նստվածքներ ու փոսեր։  Դրանից բացի, չէր գործում ջրահեռացման համակարգը, վատ վիճակում էին նաեւ երթեւեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը, համայնքների տարածքում բացակայում էին մայթերը եւ ճանապարհային նշանները:

Հիմնանորոգման արդյունքում այս համայնքների համար կենսական նշանակություն ունեցող 10,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ վերակառուցվել է: «Կապավոր» շինարարական ընկերության ճանապարհաշինարարները, ովքեր իրականացրել են ճանապարհի հիմնանորոգումը, կատարել են հողային պաստառի վերականգնման, ջրահեռացման համակարգի նորոգման, մայթերի կառուցման, կողնակների ամրացման, ճանապարհի կահավորման աշխատանքներ:

Ճանապարհի վերականգնման աշխատանքների մեկնարկը տրվել էր 2016թ. հուլիսին։ Հիմնանորոգումը կատարվել է սահմանված ժամկետում՝ 15 ամսվա ընթացքում։ Բարեկարգված  ճանապարհն ամբողջությամբ շահագործման է հանձնվել   2017թ. հոկտեմբերի 4-ին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ