Չինական բեռնատար անօդաչու թռչող ԱՏ200 սարքը 3,4 տոննա բեռով հաջողությամբ իրականացրել է առաջին թռիչքը Շենսի նահանգի Պուչեն շրջանում, հաղորդում է «Սինխուա»-ն:
Նոր թռչող սարքը 1,5 տոննա ծանրաբեռնվածությամբ քաղաքացիական նշանակության աշխարհի ամենածանր բեռնատար անօդաչու սարքերից է համարվում:
ԱՏ200-ը Նեյֆու օդանավակայանում երկինք է բարձրացել 200 մետր թափավազքից հետո: Թռիչքը տեւել է 26 րոպե:
Նոր թռչող սարքը, ըստ փորձագետների, դժվար հասանելի վայրերում եւ ծովային տարածքներում բեռնափոխադրումների համար կօգտագործվի: