News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն Իրանին Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության համար 500 մլն չափով վարկ կտրամադրի: Այս մասին «Թրենդ»-ին հայտնել է Իրանի Կենտրոնական բանկի միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Հուսեյն Յակուբին:

«Ադրբեջանը համաձայնել է 500 մլն դոլար չափով վարկ տրամադրել 164 կմ երկարությամբ երկաթուղու շինարարության համար», — ասել է Յակուբին:

Նրա խոսքով՝ Իրանի կենտրոնական բանկի, Էկոնոմկիայի եւ ֆինանսների նախարարության, ինչպես նաեւ Իրանի երկաթուղիների նյերկայացուցիչները հինգշաբթի Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանցի գործընկերների հետ պայմանավորվել են վարկի տրամադրման պայմանների շուրջ:

Յակուբին հավելել է, որ վարկային համաձայնագրի ստորագրման արարողությունը մոտ ժամանակներս տեղի կունենա Թեհրանում:

Ըստ տվյալների՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու գծի շինարարությունը 1,1 մլրդ դոլար է գնահատվում:

Ճանապարհը « Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս է: «Հյուսիս-Հարավ»-ը պետք է միավորի Հյուսիսային Եվրոպան Հարավարեւելյան Ասիայի հետ:Նախագիծը ենթադրում է նաեւ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի ճանապարհների միավորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ