News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր–2»-ի գործով դատական նիստին այսօր՝ հոկտեմբերի 31–ին, պաշտպան Դավիթ Գյուրջինյանը միջնորդություն ներկայացրեց միավորել «Սասնա ծռերի» անջատված գործերը, քանի որ այդպիսով խախտվել է դատաքննության օբյեկտիվության եւ լրիվության հանգամանքը։ Միջնորդությանը միացան բոլոր պաշտպանները՝ հիմնավորելով, որ այդպիսով պարալիզացվել է Հայաստանի Հանրապետության դատական ողջ համակարգը։

«Չկա իրավաբան, ով մասնակի ծանոթ լինելով այս գործին՝ կարող է մտածել այն մասնատելու մասին։ Հստակ է՝ Քրեական դատավարության օրենսգիրքը այն դեպքում է թույլատրում անջատել գործերը, եթե դա չի կարող ազդել լրիվության ու օբյեկտիվության վրա, սա ուղղակի անթույլատրելի է եւ անջատման պայմաններում հնարավոր չէ այն ապահովել։ Եթե ձեւականության շղարշ ենք ուզում ստեղծել իբրեւ դատավարություն ենք անում եւ ասել, որ դատական ակտ ունենք, էդ դեպքում կարող ենք արագ–արագ կայացնել դատական ակտը։ Իսկ եթե ձեւականոերն ուզում ենք ցույց տալ, որ այս երեք գործերը դատավարություն են, ապա պետք է լինեն միասնական։ Պետք հնարավարություն ունենալ ապահովելու այն իրավունքները, որոնք տրված են քրեադատավարական օրենսդրությամբ»–հայտարարեց պաշտպան Լուսինե Սահակյանը։

Նա նշեց՝ այս անջատումը պարալիզացրել է Հայաստանի դատական համակարգը, քանի որ   դատավարությունները ընթանում են տարբեր դատարաններում,  իսկ պաշտպանները չեն կարողանում մասնակցել մյուս դատավարություններին։

«Բացի այդ՝ այլ գործերով դատավորները ստիպված իրենց գործերը համապատասխանեցնում են Սասնա ծռերի գործերի հետ եւ ստացվում է՝ դատական համակարգն էլ է պարալիզացվել։ Այս կապակցությամբ դատարանի ներկայացրած պատճառաբանությունը հիմնավոր չէ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ