News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը պետք է մնա Եվրոպայի խորհրդում եւ ապացուցի իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին: Այս մասին haqqin.az-ին ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Շվեդիայի խորհրդարանի «Մոդերատոր» կուսակցությունից պատգամավոր Մարգարետ Սեդերֆելտը, որը Եվրոպայի հետ Ադրբեջանի հարաբերությունները շատ կարեւոր է համարել:

«Վերջին շրջանում մեզ չեն կարող չհիասթափեցնել այն տեղեկությունները, որ Ադրբեջանը ցանկանում է Եվրոպայի խորհրդից դուրս գալ: Եվրոպական կառույցներ մտնելով՝ երկիրը կամավոր ստանձնել է երկրի ժողովրդավարացման պարտավորություն, եւ մեզ համար բավականին կարեւոր է Բաքվի կողմից իր խոստումների կատարումը: Դրա հետ մեկտեղ, եթե Բաքվի մոտ եվրոպական կառույցների հետ խնդիրներ են ծագել, ապա դրանք պետք է լուծել երկխոսության ճանապարհով: Այս ընթացքում անչափ կարեւոր է կողմերի միջեւ վստահության ապահովումը: Կարող եմ հստակ ասել, որ Եվրոպայում ոչ մեկը չի ձգտում Ադրբեջանին ամեն գնով պատժել: Այստեղ մեզ երբեմն կշտամբում են, որ մենք պարտավորությունների կատարում ենք պահանջում միայն Ադրբեջանից, բայց չէ՞ որ Ռուսաստանի նկատմամբ էլ ԵԽ-ն պատժամիջոցներ կիրառեց: Մենք եվրոպական արժեքների նկատմամբ հարգանք ենք պահանջում ե՛ւ Ադրբեջանից, ե՛ւ Ռուսաստանից, ե՛ւ Հայաստանից, ե՛ւ մյուս բոլոր երկրներից: Մեր կարծիքը հետեւալն է՝ Ադրբեջանը պետք է մնա կազմակերպությունում եւ ապացուցի իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին»,- կարծում է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը՝ նշելով, որ Բրյուսելում Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովը կարեւոր նշանակություն կունենա Եվրոպայի եւ Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին անդրադառնալով՝ Մ. Սեդերֆելտը շեշտեց, որ սա անչափ բարդ հակամարտություն է եւ դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ուստի ինքը զգուշանում է հայտարարություն անել, որը կարող է բանակցային գործընթացում որոշակի լարվածություն առաջացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ