News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Երևան, 31 հոկտեմբերի, 2017 - PicsArt ամենախոշոր ֆոտոխմբագրման հավելվածն ու ստեղծարար համայնքը հայտարարել է ամսական ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատերերի շեմն անցնելու մասին: PicsArt-ն ամբողջ աշխարհում ներբեռնվել է 450 միլիոն անգամ, ավելի քան 30 լեզուներով: Այն ամսական ունի օգտատերերի կողմից խմբագրված նկարների 850 միլիոնից ավելի հսկայական բազա: Օգտատերերի կողմից ստեղծված տասնյակ միլիոնավոր ազատ օգտագործման համար հասանելի պատկերների ու սթիքերների շնորհիվ PicsArt-ը դարձել է  աշխարհում անվճար նկարների ամենածավալուն հավաքածուներից մեկը:

«Ես հիմնել եմ PicsArt-ը իմ դստեր նման ստեղծարար արտիստների համար՝ որպես ազատ ինքնաարտահայտման ու ստեղծարար փորձարարության համար նախատեսված անվտանգ հարթակ», ասում է PicsArt ընկերության հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը: «Ես ցանկանում էի ստեղծել մի հարթակ, որտեղ բոլորը անկաշկանդ կարտահայտեն իրենց ստեղծագործականությունը, մի վայր, որտեղ բոլորի համար ստեղծարարությունն ու միտքը արտահայտելու համար հասանելի կլինեն որակյալ և հեշտ օգտագործվող գործիքներ: Ամսական 100 միլիոն ակտիվ օգտատերերի առկայությունը մեզ համար կարևոր շեմ է ստեղծարարություն քարոզելու համար: Մենք ձգտում ենք ավելի մեծ լսարան գրավել առաջիկա տարիների ընթացքում»:

«Աշխարհում ընդամենը մի քանի ծառայություններ կան, որ ամսական հատում են 100 միլիոն ակտիվ օգտատերերի շեմը», նշում է Sequoia Capital-ի գործընկեր Օմար Համույին: «Առավել հետաքրքրական է PicsArt հավելվածի օգտատերերի ներգրավվածության խորությունն ու բազմազանությունը: Տարիների ընթացքում թիմը շարունակաբար աշխատում է հավելվածի կատարելագործման ու բազմաֆունկցիոնալության ուղղությամբ՝ իր օգտատերերին տրամադրելով ստեղծարար ինքնարտահայտման համար բազում հնարավորություններ»:

Տոնելով իր վերջին ձեռքբերումը՝ PicsArt-ը շնորհակալություն է հայտնել իր ստեղծարար օգտատերերին և մեկնարկել է հատուկ մրցույթ:

Հավելենք, որ ամսական 100 միլիոն ակտիվ օգտատերերի ձեռք բերումից բացի, PicsArt-ն այս տարի գործարկել է նաև նոր գործառույթներ, այդ թվում՝

iMessage հավելված սթիկերների համար

Ազատ օգտագործման համար հասանելի և օգտատերերի կողմից ստեղծված սթիքերներ

Remix Chat

PicsArt-ի մասին

PicsArt-ը  ֆոտոխմբագրման խոշորագույն հավելված է և ստեղծարար համայնք ստեղծագործելու, համագործակցելու և նկարներով կիսվելու համար: PicsArt-ը հնարավորություն է տալիս ինքնուրույն կամ ընկերների հետ համատեղ հեշտությամբ խմբագրել նկարներ, ստեղծել սթիքերներ ու աշխարհի հետ կիսվել ստեղծարար նկարներով: PicsArt անվճար հավելվածն ունի ավելի քան 3000 ստեղծարար գործիքներ, հատուկ էֆեկտներ ու 10 միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի #freetoedit նկարներ և 3 միլիոնից ավել #freetoedit համայնքի կողմից ստեղծված սթիքերներ: PicsArt համարվում է ազատ օգտագործման համար հասանելի անվճար նկարների և սթիքերների աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկը: Ունենալով ավելի քան 450 միլիոն ներբեռնում և ամսական 100 միլիոն ակտիվ օգտատեր՝ PicsArt-ը հասանելի է ամբողջ աշխարհում արդեն 30 լեզուներով: Հավելվածը անվճար է iOS, Android և Windows սարքերի համար: Ներբեռնե՛ք PicsArt հավելվածը կամ այցելե՛ք picsart.com կայք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ