News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

PicsArt-ը մեկնարկել է Remix Chat նոր գործառույթ, որի շնորհիվ մինչև 50 օգտատեր կարող են միաժամանակ  հաղորդակցվել եւ համատեղ նկարներ խմբագրել հաղորդագրությունների միջոցով: Remix Chat-ը խմբագրման ընթացքն ավելի ինտերակտիվ եւ ստեղծարար է դարձնում, որը կարեւոր քայլ է PicsArt-ի առաքելության համար՝ լինել միասնական, ստեղծարար սոցիալական հարթակ մոբայլ սարքերի համար:

Remix Chat-ում կարելի է օգտագործել PicsArt-ի ցանկացած ֆիլտր, տեքստ, կոլաժ, արհեստական բանականությամբ օժտված Magic Effect կամ 10,000 սթիքերներից ցանկացածը։ Օրինակ՝ կարելի է սեփական նկարների փոխարեն, այլ օգտատերերի հետ համատեղ խմբագրել PicsArt-ում առկա 6 միլիոն  #freetoedit նկարներից յուրաքանչյուրը կամ որևէ լուսանկար դարձնել հումորային Թրամփի մազեր կամ Փարթիի տեսք սթիքերների միջոցով, ստեղծել համատեղ մեմեր, շփվել ընկերների հետ:

Remix Chat նոր գործառույթից օգտվելու համար անհրաժեշտ  է ներբեռնել PicsArt-ի թարմացված տարբերակը ( PicsArt Photo Studio in the App Store կամ  Picsart Photo Studio and Collage for free on Google Play ) եւ սեղմել «ուղիղ հաղորդագրություն» կոճակը, ապա ընտրել լուսանկարը, որը ցանկանում եք ուղարկել։ Ձեր ընկերները նկարը բացելու պահին կտեղափոխվեն PicsArt-ի խմբագրիչ ու կկարողանան նկարի վրա ավելացնել սեփական ռեմիքսը։

«Մենք ուրախ ենք հայտարարել Remix Chat-ի գործարկման մասին, քանի որ սա մեր առաքելության իրականացման հաջորդ  քայլն է՝  ստեղծել մեկ միասնական ստեղծարար սոցիալական հարթակ մոբայլ սարքերի համար։ Մարդիկ մինչ օրս PicsArt-ով ստեղծում եւ տարածում էին հիանալի լուսանկարներ, մեմեր եւ մեդիա կոլաժներ։ Այժմ, Remix Chat-ի միջոցով, նրանք այդ ամենը կարող են անել ընկերների հետ զրուցելով, քննարկելով եւ նույն նկարի վրա համատեղ աշխատելով»,- նշել է PicsArt-ի համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը։

Նշենք, որ PicsArt ընկերությունը 2016թ․ մայիսին ներկայացրել էր Remix գործառույթը, որը հնարավորություն է տալիս գտնել նկարներ, խմբագրել դրանք եւ ողջ աշխարհի հետ կիսվել յուրօրինակ ռեմիքսներով։

PicsArt հավելվածը ներկայումս ունի ամսական ավելի քան 85 մլն. ակտիվ օգտատեր իսկ հարթակում լուսանկարների ներբեռնումների թիվն օրական կազմում է 2,5 մլն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ