Երևանի Թբիլիսյան խճուղում ասֆալտը քերել, փոսերը չեն լցրել։

Քաղաքապետարանի անփութության պատճառով տասնակ քաղաքացիներ վնասել են իրենց մեքենաները։

Նշենք, որ տեխնոլոգիական կանոնների համաձայն՝ հին շերտը հեռացնելուց (քերելուց) հետո փոսերը պետք է հնարավորինս արագ ասֆալտապատվեն, սակայն կապալառու ընկերությունների կամ համապատասխան գերատեսչությունների անփութության պատճառով այդ հատվածները հաճախ օրերով մնում են բաց՝ վերածվելով իսկական «թակարդների»՝ հատկապես այն ժամանակ, երբ անձրևաջրերը ծածկում են փոսերը և վրորդները չեն պատկերացնում, թե որքան խորն է փոսը։