Հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի նիստում քննարկվում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը։

Վերջինի թեկնածությունը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։