News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

[Երևան, 22 օգոստոսի, 2017] - PicsArt՝ ամսական ավելի քան 90 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող լուսանկարների խմբագրման առաջատար հավելվածն ու ստեղծարար սոցիալական ցանցը iMessage հավելվածի համար գործարկել է նոր գործառույթ, ինչն iMessage օգտատերերին հնարավորություն է տալիս ընկերների հետ շփման համար օգտագործել PicsArt-ի 2 մլն սթիքերները: Այժմ հեշտությամբ կարելի է PicsArt սթիքերներ ստեղծել, որոնել և օգտագործել դրանք անմիջապես iMessage-ում:

Այս ծառայությունը iMessage-ի և PicsArt օգտատերերի շփումն ավելի ստեղծարար ու բովանդակալից է դարձնում։ Օգտագործելով PicsArt-ի 3 հազարից ավելի խմբագրման գործիքները, ֆիլտրերը, արհեստական ինտելեկտի կախարդական էֆեկտները, տեքստերն ու տառատեսակները՝ PicsArt-ի օգտատերերը ստեղծել են սթիքերներ ցանկացած զգացմունք արտահայտելու համար: Ի դեպ, PicsArt հավելվածում օգտատերերի կողմից, ամեն օր  հազարավոր նոր սթիքերներ են ստեղծվում: Այժմ, iMessage-ի ցանկացած օգտատեր կարող է օգտվել PicsArt-ում առկա սթիքերներից՝ իր զգացմունքները կամ տրամադրությունը փոխանցելու համար։  Իսկ եթե համապատասխան պատկեր չգտնվի, կարելի է ինքնուրույն հեշտությամբ ստեղծել ցանկացած սթիքեր։  

Այժմ արդեն iOS օգտատերերը կարող են

1) ներբեռնել PicsArt-ի iPhone-ի կամ iPad-ի համար նախատեսված նոր iMessage հավելվածը, 2) ազատ օգտագործման համար հասանելի սթիքերների շտեմարանում որոնել ցանկացած սթիքեր, 3) ցանկացած նկարից նոր սթիքեր ստեղծել, 4) վերցնել և տեղադրել սթիքերը iMessage հաղորդագրության ցանկացած հատվածում, նույնիսկ հաղորդագրությունից դուրս՝ խոսակցությունն ավելի զվարճալի և ստեղծարար դարձնելու համար:

«PicsArt-ում սթիկերների ստեղծման աճի տեմպերը հսկայական են: Այժմ մենք ունենք օգտատերերի կողմից ստեղծված 2 միլիոն սթիկեր և ավելի քան 10 միլիոն  ազատ օգտագործման համար հասանելի (free-to-edit) լուսանկարներ, ինչի շնորհիվ PicsArt-ը դարձել է աշխարհի ամենամեծ free-to-edit շտեմարաններից մեկը», - նշում է PicsArt-ի Պրոդուկտի համար պատասխանատու փոխնախագահ Արգամ ԴերՀարությունյանը: «PicsArt-ի iMessage  հավելվածով մենք ընկերների համար զրույցները դարձնում ենք զվարճալի և սթիկերներով ինքնաարտահայտման հնարավորություն տալիս»:

Ինչպե՞ս օգտագործել PicsArt-ի iMessage հավելվածը.

  1. Ներբեռնեք PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը iOS-ի համար
  2. Բացեք iMessage՝ նոր հաղորդագրություն գրելու համար, սեղմեք ձախ կողմի սլաքը
  3. Սեղմեք App Store iMessage, ապա սեղմեք ձախից ներքևում գտնվող չորս կետիկը
  4. Նշեք PicsArt հավելվածը և փնտրեք սթիքերներ կամ ստեղծեք ձեր անձնական սթիքերը
  5. Սթիքերն ընտրելուց հետո տեղափոխեք այն հաղորդագրության (chat) մեջ:

Բացի iMessage-ից, PicsArt ստիկերներով կարող եք կիսվել նաև բոլոր սոցիալական ցանցերում, այդ թվում WhatsApp, Facebook Messenger, Instagram, Facebook և Twitter:

PicsArt-ի մասին

PicsArt-ը լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու և համատեղ խմբագրելու համար նախատեսված հավելված և սոցիալական ցանց է։ Հավելվածն արդեն ունի 400 միլիոնից ավել ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: PicsArt-ը միակ անվճար ֆոտոխմբագրման համար նախատեսված հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված է ֆֆեկտներով: Ավելին, PicsArt-ի  տաս միլիոնից ավել ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit (FTE) նկարների, ներառյալ երկու միլիոնից ավել ազատ օգտագործման սթիքերների հավաքածուն համարվում է աշխարհում օգտատերերի կողմից ստեղծված անվճար ամենածավալուն հավաքածուներից մեկը: Հավելվածն հասանելի է 20 լեզուներով։ Անվճար է iOS, Android եւ Windows հարթակների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ