News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը ունի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական նշանակություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ եթե այդ նախագիծը քաղաքական նշանակություն չունենար, ապա երկաթուղին կանցկացվեր Հայաստանի տարածքով: «Պետք չէր սպասել, մինչեւ այդ երկաթուղին կբացվի: Հայաստանը եւ Ռուսաստանը պետք է մտածեն այլընտրանքային Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթուղու մասին, որը, իր հերթին, կստեղծի բարենպաստ պայմաններ Հյուսիս-Հարավ նախագծի իրականացման համար»,-ասել է Մանասերյանը՝ հավելելով, որ այդ ծրագրի իրականացման մեջ Թբիլիսին եւս շահագրգռված կլինի, քանի որ Վրաստանը կրկին տարանցիկ երկիր կդառնա՝ դրանից բխող բոլոր դրական հետեւանքներով:

Սակայն, ինչպես նշել է տնտեսագետը այդ նախագծի իրականացման համար պետք է տնտեսական դիվանագիտություն լինի, այլ ոչ դիտորդի պասիվ դիրք՝ հավելելով, որ ավելի լավ է ոչ թե քաղաքական վերլուծություններով, այլ գործով զբաղվել:

Հարցին՝ ավելի հեշտ ու շահեկան չէ արդյոք տարբեր տեսակի ընկերությունների միջոցով ներգրավվել արդեն գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային զարկերակին՝ փորձագետը նշել է, որ այդ հարցը պետք է ՀՀ իշխանություններին տրվի, սակայն նա կարծում է, որ Երեւանը ոչ մի դեպքում չպետք է միանա գործող գծին, քանի որ այնտեղ «ուրիշ խաղեր են գնում»:

 «Դա մեր նախագիծը չէ: Մեր մասնակցությունը կարող է  միայն Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը շարունակող երկրների դիրքերն ամրապնդել», - ասել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով առաջին բեռնափոխադրումն է կատարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ