Սիրիայի կառավարական զորքերը աջակցող ուժերի հետ համագործակցությամբ Դեր Զորն ամբողջությամբ ազատագրել են «Իսլամական պետության» գրոհայիններից: Այս մասին հայտնել է ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրին:
Դեր Զորի մի հատվածը ԻՊ ահաբեկիչների վերահսկողության ներքո էր գրեթե 3 տարի: