News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հայ եւ հնդիկ գործարարների միջեւ համագործակցության մեծ ներուժ կա։ Այս մասին DD News–ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մասնակցելով համաշխարհային պարենամթերքի տոնավաճառին՝ ես իմացա, որ Հնդկաստանում վերամշակվում է մրգերի եւ բանջարեղենի միայն 10 տոկոսը»,– ասել է նախագահը՝ հավելելով, որ Հայաստանում եւ Հնդկաստանում կան մրցունակ մթերքներ։

Նախագահը կարծում է, որ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ մթերքները համապատասխան շուկաներում ներկայացնելու համար։ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս գյուղատնտեսական մթերքների վերամշակմանը, եւ մենք այդ ուղղությամբ լավ փորձ ունենք։

«Մենք կարող ենք հնդիկ ձեռներեցներին առաջարկել փոխանակել լավագույն պրակտիկան եւ ստեղծել համատեղ ձեռնարկություններ Հնդկաստանում»,– ասել է նա՝ հավելելով, որ հայերը, որոնք ապրում են ամբողջ աշխարհում, հաջողության են հասել սննդամթերքի արտադրության ոլորտում։

Նախագահ Սարգսյանը պարզաբանել է, որ Հայաստանում նույնպես կարող են համատեղ ձեռնարկություններ ստեղծվել, որոնք կօգտագործեն հնդկական հումքը։

Մեկ այլ կարեւոր ասպեկտ է ԵՏՄ–ում Հայաստանի անդամակցությունը, որի օգնությամբ 180-միլիոնանոց շուկան հասանելի է դառնում ձեռներեցների համար։

«Կա նաեւ մեր հարավային հարեւան Իրանը, որի բնակչությունը կազմում է 80 մլն, եւ դա տպավորիչ շուկա է»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ