News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի իշխանություններին երկրում կաշառակերության դեմ պայքարի հարցում։

«Ես լիովին վստահում եմ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանին եւ գահաժառանգ արքայազնին, նրանք հաստատ գիտեն, թե ինչ են անում։ Շատերը, որոնց հետ նրանք դաժան վարվեցին, տարիներում «կթում» էին ժողովրդին»,– գրել է Թրամփը Twitter–ում։

Սաուդյան Արաբիայի կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի աշխատակիցները կիրակի ձերբակալել էին 11 արքայազների եւ 4 գործող նախարարների։ Սաուդյան թագավոր Սալմանը նախօրեին հայտարարել էր կոռուպցիայի դեմ նոր հանձնաժողովի ստեղծման մասին, որը կնախագահի գահաժառանգ արքայազնՄուհամեդ բին Սալմանը:

Սաուդյան Արաբիայում իրադարձություներից հետո երկուշաբթի Brent տեսակի նավթի գինը գերազանցել է բարելի դիմաց 64 դոլարի շեմը։ Գների աճը փորձագետները կապում են թագավորական ընտանիքի անդամների, նախարարների եւ գործարարների ձերբակալության, ինչպես նաեւ Եմենի հետ սահմանին ավիավթարից բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու  հանգամանքի հետ։

Մերձավոր Արեւելքի նոր տերը՝ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդ

Սկանդալ թագավորությունում. Սաուդյան Արաբիայում 11 արքայազնի են կալանավորել 

«Գահերի խաղի» սաուդյան տարբերակը. 11 արքայազն՝ Մուհամմեդ իբն Սալման ալ Սաուդի գահի ճանապարհին

Սաուդյան Արաբիայում վերջին կալանավորումների հետ կապված ապացույցների առկայության մասին են հայտարարել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ