News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի ուղեկցությամբ չորեքշաբթի եռօրյա պետական այցով Չինաստան է ժամանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ նախագահի օդանավը վայրէջք է կատարել Պեկինի միջազգային օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել է պատվո պահակախումբը:

Աղբյուրների տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը չորեքշաբթի ճաշից հետո կայցելի «Արգելված քաղաք, նախատեսված է նաեւ 2 երկրների առաջնորդների համատեղ ընթրիք:

Պաշտոնական ծրագրի հիմնական մասը նախատեսված է հինգշաբթի: Դրա գլխավոր կետն, անկասկած, կլինի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը: Դրանից զատ, ծրագրված են մի շարք միջոցառումներ, որոնց ընացքում կողմերը կքննարկեն թեմաների լայն շրջանակ՝ Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրից մինչեւ երկկողմանի առեւտուր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ