News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տնտեսական մրցակցության ոլորտում երկկողմանիորեն հավասար եւ փոխշահավետ համագործակցություն ստեղծելու նպատակով, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ Վրաստանի մրցակցային գործակալությունը այսօր ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագիրը ստորագրել են ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը եւ Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրին: Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները կարեւորել են մրցակցային բարենպաստ միջավայրի որոշիչ դերը՝ տնտեսության զարգացման գործում: Նրանք նախանշել են այն հիմնական ուղղությունները, որոնք առաջիկա տարիներին նոր համագործակցության հիմք են հանդիսանալու:

Իր խոսքում ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ հայ-վրացական առեւտրատնտեսական հարաբերությունները մշտապես զարգացել են ակտիվ եւ դինամիկ. «Այսօր մեր երկրում գործում են վրացական կապիտալի մասնակցությամբ ավելի քան 300 ընկերություններ: Ի ուրախություն մեզ, բավականին մեծ է նաեւ հայկական ընկերությունների ներկայացվածությունը Վրաստանում, իսկ հատկապես վերջին տարիներին նոր ընկերությունների մուտքը առանձնակի ավելացել է: Այդ իսկ պատճառով այսօր մենք առանձնակի կարեւորում ենք բարենպաստ տնտեսական միջավայրի զարգացումը՝ փոխադարձ մրցակցային հավասար եւ բարեխիղճ պայմանների առկայությամբ»:

Ա. Շաբոյանն իր խոսքում նշել է նաեւ, որ այն հանգամանքը, որ երկու երկրները գտնվում են միեւնույն տարածաշրջանում եւ ունեն խորը տնտեսական կապեր, հնարավորություն կտա այս կամ այն ապրանքային շուկայում իրականացնել ուսումնասիրություններ, դիտանցումներ, անհրաժեշտության դեպքում նաեւ վարույթներ, իսկ մրցակցային մարմինների միջեւ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը կլինի ավելի օպերատիվ եւ արդյունավետ. «Քանի որ Հայաստան ներմուծվող ապրանքների զգալի մասը ներկրվում է հենց Վրաստանի տարածքով, ապա մեզ համար շատ կարեւոր է սոցիալական նշանակության մի շարք շուկաներում գնագոյացման վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության ստացումը՝ գերիշխող ապրանքային շուկաներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով»:

ՏՄՊՊՀ նախագահը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալները տարեցտարի ավելանում են, ներկրվում է հիմնականում գյուղմթերք, հանքային ջուր, քիմիական արտադրանք, դեղամիջոցներ, ավտոմեքենաներ եւ այլն, իսկ մեր երկրից արտահանվում են գյուղատնտեսական տարբեր մթերքներ, պահածոներ, դեղորայք, ծխախոտ, պարենային եւ ոչ պարենային տարատեսակ արտադրանքներ եւ այլն, ինչը նշանակում է, որ բարենպաստ մրցակցային դաշտի առկայությունը էական նշանակություն ունի երկու երկրների ներդրումային քաղաքականության եւ տնտեսության զարգացման գործում:

Արտակ Շաբոյանը ընդգծեց, որ վրացական բոլոր այն ներդրումային ընկերությունները, որոնք մեր երկրի տարածքում կհանդիպեն մուտքի խոչընդոտների կամ մրցակցային այլ խնդիրների, լիարժեք աջակցություն կստանան ՀՀ Մրցակցային մարմնի կողմից՝ հասնելով հարցի արագ եւ արդյունավետ լուծման. «Եվ, բնականաբար, հակառակը, բավականին մեծ թվով ընկերություններ ունենք, որոնք ներկայացված են Վրաստանում, նրանց շահերը եւս կպաշտպանվի արդյունավետ կերպով»:

Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրին իր խոսքում նշեց, որ այսօր ստորագրված հուշագիրը էլ ավելի կխորացնի եւ ամուր հիմքերի կդնի արդեն իսկ ձեւավորված ամուր համագործակցությունը. «Այսօր մենք այստեղ ենք՝ հայ գործընկերներից համապատասխան փորձառնություն ստանալու եւ մրցակցության բնագավառում եղած փորձին ծանոթանալու նպատակով: Մենք վստահ ենք, որ մեր երկրների միջեւ արդեն իսկ ձեւավորված հարաբերությունները, ինչպես նաեւ այսօր ստորագրված հուշագիրը կնպաստեն տնտեսական մրցակցության բնագավառում համագործակցության էլ ավելի խորացմանը՝ համատեղ գործառույթների իրականացման, տեղեկատվության փոխանակման եւ շատ այլ առումներով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ