Սիրիայի արաբական բանակի զինծառայողները կասեցրել են «Ջեբհաթ Ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման հարձակումը զինվորական դիրքերի վրա, որոնք տեղակայված են Համա բնակավայրի հյուսիսում՝ «Մհրադա» էլեկտրակայանի մոտ, փոխանցում է սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը;
Գործակալության հաղորդմամբ, Համա բնակավայրում զինծառայողները թեժ բախումների մեջ են մտել կայանը գրոհել նախապատրաստվող «Ջեբհաթ Ան Նուսրայի» ահաբեկիչների հետ, որի ընթացքում ոչնչացվել ու վիրավորվել են մի քանի ահաբեկիչ, կենդանի մնացածները փախել են՝ թողնելով զենքերը: