News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները՝ ամերիկացի պաշտոնյաների հետ գաղտնի բանակցությունների միջոցով ԱՄՆ-ից թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանը հասնելու Անկարայի փորձերի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Wall Street Journal-ում հոդված էր հրապարակվել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Մայք Ֆլինն իբր Թուրքիայի կառավարության հետ բանակցություններ է վարել 15 մլն դոլարի դիմաց Գյուլենին Անկարային հանձելու շուրջ: Ֆլինի փաստաբաններն արդեն հանդես են եկել հրապարակման հերքմամբ:

«Ինչպես ավելի վաղ ենք հայտարարել, բոլոր ենթադրությունները, թե Թուրքիան նրա արտահանձնման նպատակով դիմել է օրենքի շրջանակներից դուրս եկող միջոցների, բացարձակապես սուտ են, անհեթեթ եւ անհիմն»,- նշված է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:

Թուրքիայի դեսպանատնից ընդգծել են, որ երկրի իշխանություններն, այնուամենայնիվ, քարոզիչի արագ արտահանձնման հույս ունեն, որը հայրենիքում մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 15-ի եւ 16-ի լույս գիշերը պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

ԱՄՆ-ում Ֆլինի դեմ հետաքննություն է կատարվում նրա՝ որպես Թուրքիայի կառավարության լոբբիստի աշխատանքի վերաբերյալ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլինն այս կարգավիճակով գրանցվել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունում եւ այդ աշխատանքն ավարտել է մինչեւ անցյալ տարվա նոյեմբերին անցկացված նախագահական ընտրությունները:

«Ռեյթեր» գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիան Ֆլինին վարձել է ուսումնասիրություն կատարելու, թե ինչպես է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ «մթնոլորտը թունավորում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ