News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մենք խորապես վշտացած ենք կործանարար երկրաշարժի մասին լուրով, որը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Իրանի եւ Իրաքի սահմանին: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ Twitter-ի էջում:

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին եւ 2 երկրների ժողովուրդներին: Տուժածներին արագ ապաքինում ենք մաղթում»,- նշել են դեսպանատանը:

Նշենք, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվն աճել է մինչեւ 200 մարդ: 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի Իրանի եւ Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաղդադից 204 կմ հյուսիս-արեւելք եւ Իրանի Քերմանշահ քաղաքից 104 կմ արեւմուտք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ