News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարող, դասադուլ հայտարարած ուսանողները ԵՊՀ-ից երթով հասել է Ազգային ժողովի շենք: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանն ընթերցեց հացադուլ հայտարարած իրենց 5 ընկրեների պահանջը. «Հացադուլի նպատակներն են՝ վերահաստատել մեր պահանջները՝ ուղղված տարկետում ստանալու իրավունքին եւ կարգին առնչվող կառավարության առկա որոշման չեղարկմանը, ԱԺ-ում կազմակերպել առաջադրված պահանջի շուրջ բազմակողմանի ժողովրդավարական եւ ներկայացուցչական քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի, ներառյալ ուսանողների ուղղակի ներգրավվածությամբ, հայտարարում ենք, որ հացադուլը կդադարեցնենք միայն այն պարագայում, եթե կառավարության կողմից հայտարարվի օրենքի ընդունման գործընթացի առժամանակ կասեցման  եւ խնդրի շուրջ լայն հանրային քննարկման կազմակերպման որոշման մասին: Կոչ ենք անում եւ դիմում բոլորին համախմբվել այս կարեւորագույն հարցի շուրջ, միանալ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ծավալած պայքարին»:

Վահան Կոստանյանի խոսքով, եթե ԱԺ շենքում կան մտահոգ մարդիկ, գուցե դուրս գան եւ հասկանանք, թե ինչպես կարող ենք հասնել այս կետերի իրագործմանը, որպեսզի տղաները դուրս գան հացադուլից. «Ինչ վերաբերում է պնդմանը, թե այս օրինագծով սոցիալական արդարություն է հաստատվում, դա հերքելու լավագույն վառ օրինակն այն էր, որ օրենքի հեղինակ ԱԺ մեծամասնությունը երեկ մոլեր էր բացում, իսկ այսօր մեր տղաները հացադուլ են անում»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ արդեն մեկ շաբաթ դասադուլ հայտարարած ուսանողներից 5-ը այսօր առավոտյան հացադուլ են հայտարարել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին դասադուլավոր ուսանողները հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմա

նագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ