News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դասադուլ անելը ուսանողի իրավունքն է, բայց 250 հոգին այն թիվ չէ, որը պետք է փոփոխություն անելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը՝ մեկնաբանելով  «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության» կողմից նախաձեռնված դասադուլը եւ հացադուլը, որով ցուցարարները պահանջում են կասեցնել տարկետման իրավունքի սահմանափակումը նախատեսող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի  կարգավիճակի մասին» օրինագիծը։

«Երբ խոսում ենք ռազմական ամբիոնները վերականգնելու մասին, փաստորեն, սա լավ հնարավորություն է ուսանողներին «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում այդպիսի կրթություն ստանալու։  Իսկ հացադուլ անողներին մենք առաջարկել ենք դուրս գալ այդ սենյակներից եւ քննարկում ծավալել»,-նշեց նա։

Նրա խոսքով, այն  անարդարությունը, որը երկար տարիներ տիրել են կրթական համակարգում տարկետման գոյության պատճառով, այս օրինագիծը փորձ է անում վերացնել։ «Բազմիցս բախվել ենք դեպքերի, երբ ուսանողը միասնական քննությունների արդյունքում 0․5 կամ նույնիսկ 0․1 միավորի առավելությամբ ընդունվել է անվճար, տարկետման իրավունքով, մեկ տարի անց ռոտացիայի պայմաններում անցել է վճարովի, բայց պահպանել է տարկետման իրավունքը։  Ավելին, եթե սահմանադրական պարտականություն է բանակում ծառայելը, ապա լավ կլինի, որ դա արվի 18 տարեկանում, ապա նոր երիտասարդը շարունակի իր կրթությունը, քանի որ ինտեգրվել աշխատաշուկային ավելի հեշտ կլինի առաջին կուրսում, եւ դժվար ավելի հասուն տարիքում»,-շեշտում է նա։

Նշենք, որ Ռուբեն Մարկոսյանը ժամանակին սովորել է զինվորական ամբիոնում, ստացել լեյտենանտի կոչում, ապա ընդունվել ասպիրանտուրա եւ չնայած թեկնածուական դիսերտացիան պաշտպանել է ոչ 3 տարում, այլ 5 տարում, բայց չի զորակոչվել բանակ, քանի որ այն ժամանակ պահեստազորային սպաներին չէին զորակոչում։

Տպել
Ամենաշատ