News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դորտմունդի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու նախկին էսէսականի, որոնք որպես հսկիչ են աշխատել Գդանսկի մոտ գտնվող Շտուտհոֆի համակենտրոնացման ճամբարում: Դատախազ Անդրեաս Բրենդելի խոսքով՝ նրանց մեղադրում են ճամբարի հարյուրավոր բանտարկյալների սպանությանը մեղսակից լինելու մեջ, փոխանցում է DW-ն:

Մեղադրյալներն են՝ 93-ամյա տղամարդ Բորքենի շրջանից եւ 92-ամյա տղամարդ Վուպերտալ քաղաքից: Դորտմունդի դատախազության տվյալներով, որը այդ տարածքի ազգայնական  սոցիալիստների հանցագործությունների հետ կապված հարցերով գլխավոր գերատեսչությունն է, երկու տղամարդն էլ, ենթադրաբար, գիտեին Շտուտհոֆի զանգվածային սպանությունների մասին: Գերատեսչության տեղեկություններով՝ նրանցից առաջինը համակենտրոնացման ճամբարում ծառայել է 1942-ի հունիսից մինչեւ 1944-ի սեպտեմբերը, իսկ երկրորդը՝ 1944-ի հունիսից մինչեւ 1945-ի մայիսը: Մեղադրյալներն իրենց մեղքը հերքում են:

Դատախազությունում նշում են, որ Շտուտհոֆ ճամբարի հարյուրավոր բանտարկյալներին ոչնչացրել են գազախցերում: Մյուսները զոհվել են կյանքի անտանելի պայմաններից, մահացու ներարկումներից կամ գնդակահարվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ