News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իգոր Սեչինը կնոջից բաժանվել է, վկայում է Մոսկվայի Դորոգոմիլի հաշտարար դատարանի որոշումը: «Ռոսնեֆտի» ղեկավարի ամուսնալուծության մասին տեղեկությունը հաստատել է աղբյուրը, որը մտերիմ է գործընթացի մասնակիցներից մեկին:

Դատական ակտում նշված է, որ «երեխաներ ունեցող ամուսինների ամուսնալուծության որոշումն ուժի մեջ է մտել»: Ամուսնալուծության որոշումը դատարանն ընդունել է 2017 թվականի մայիսի 12-ին, իսկ ապահարզանի դիմումը ներկայացվել էր դեռեւս ապրիլին, հայտնում է ՌԲԿ-ն: 

Օլգա Սեչինան (օրիորդական ազգանունը՝ Ռոժկովա), ըստ «Նովայա գազետայի» հրապարակման, կառավարության աշխատակազմում է աշխատել այն ժամանակաշրջանում, երբ Իգոր Սեչինը փոխվարչապետն է եղել: Պարբերականը նշել էր, որ 2011 թվականին Ռոժկովան ընդունել է Սեչինա ազգանունը: Ըստ պարբերականի՝ նրա աշխատավայրը «Գազպրոմբանկն» էր, իսկ եկամուտը գնահատվում էր տարեկան 35 մլն ռուբլի:

2016-ի օգոստոսին Օլգա Սեչինան կապ ուներ դատաքննության հետ: «Նովայա գազետայի» «Արքայադուստր Օլգայի գաղտնիքը» հրապարակման հեղինակը պնդում էր, որ Սեչինան հանգստացել է 100 մլն դոլար արժողությամբ St. Princess Olga զբոսանավում: Լրագրող Ռոման Անինը վկայակոչել էր Instagram-ի հաշիվը, որը, ենթադրաբար, պատկանում էր Սեչինային: «Ռոսնեֆտը» հոդվածը պատվիրված էր որակել, ընկերության ղեկավար Իգոր Սեչինը Անինի եւ «Նովայա գազետայի» դեմ դատական հայց էր ներկայացրել: Բասմանի դատարանը հոդվածի տեղեկությունն իրականությանը չհամապատասխանող էր ճանաչել եւ պարտադրել հերքում տալ:

Ամուսինների ապահարզանի պատճառները լայն հանրության համար շարունակում են գաղտնիք մնալ: Ասեկոսեների համաձայն, սակայն, Սեչինների խաղաղ ընտանեկան երջանկությունը կործանել է Օլգայի նոր գայթակղությունը Իտալիայից 31-ամյա ավտոարշավորդ Ֆրանչեսկո Պրովենցանոյով: Նրանք ծանոթացել են 2015 թվականին: Համենայնդեպս, հենց այդ ժամանակ են սկսել հայտնվել նրանց համատեղ լուսանկարները, փոխանցել է Life-ը:

Իսկ հիմա Օլգա Սեչինան համացանցում ակտիվորեն իր սիրեցյալի հետ համատեղ լուսանկարներ է հրապարակում: Լուսանկարներով դատելու դեպքում նրանց մոտ ամեն ինչ հրաշալի է: Նա Իտալիայում է ապրում, Ռեջո Էմիլիա նահանգում եւ մարզում է ավտոարշավորդների երիտասարդական թիմը:

Ամուսնալուծությունից հետո Օլգա Սեչինան, հնարավոր է, նախկին ամուսնուց բարձր ալիմենտ ստանա իրենց դստեր խնամքի համար: Օրենքի համաձայն՝ մեկ երեխայի խնամքի համար մինչեւ նրա չափահաս դառնալը ծնողը պետք է վճարի իր ամսական պաշտոնական եկամտի մինչեւ քառորդ մասը:

Ռուսաստանի պետական ընկերությունների ամենահարուստ թոփ մենեջերներից մեկի, ինչպիսին համարվում է Սեչինը, եկամուտի չափը երկար ժամանակ գաղտնիք էր: Նույնիսկ Forbes-ի կողմից Սեչինի աշխատավարձի չափի մասին քննարկումը դատով է ավարտվել: Forbes-ի 2013 թվականի վարկանիշում Սեչինը ամենահարուստ մենեջերն է համարվել՝ նրա պարգեւատրումը գնահատելով 50 մլն դոլար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ