News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առաջիկայում տեղի կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ադրբեջան եւ Հայաստան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նոյեմբերի 20-21-ը Լավրովը պաշտոնական այցով Երեւան կայցելի, որտեղ հանդիպումներ են նախատեսված ՀՀ ԱԳ նախարարի եւ նախագահի հետ:

«Այցն իրականացվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի եւ բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին մեծ պայմանագրի 20-ամյակի առիթով: Նախարարները կմասնակցեն «Ռուսաստան եւ Հայաստան. դարերով կոփված բարեկամություն» ցուցահանդեսի բացմանը, ինչպես նաեւ այս հոբելյանին նվիրված հայկական դրոշմանիշի մարման արարողությանը:

«Օրակարգն ընդգրկում է մեր երկրների միջեւ համագործակցության լայն համալիր: Կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները»,- նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ մինչ այդ, նեյեմբերի 20-ին Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կայցելի Ադրբեջան: Բանակցություններ են նախատեսված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, որոնց ընթացքում կկատարվի կարծիքների փոխանակում. «Մենք քանիցս ասել ենք, որ Ադրբեջանը կովկասյան տարածաշրջանում մեր կարեւոր ռազմավարական գործընկերն է: Այս տարի մենք նշում ենք մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը»:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ շարունակում է նպաստել ղարաբաղյան հարցի կարգավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ