News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկուհին մեկ օրում վիճակախաղի երկու տոմս է գնել ու երկուսով էլ շահել։ Առաջին տոմսով նա շահել է 10 հազար դոլար, իսկ երկրորդով՝ մի ամբողջ միլիոն, հայտնում է Vesti-ն։

Սկզբում Միշել Շաֆլերը մեկ տոմս է գնել Հյուսիսային Կարոլինա նահանգի Լենուար քաղաքի պարենամթերային խանութում՝ մանրի փոխարեն վերցնելով տոմսը։

Ջնջելով տոմսի ծածկագիրը՝ կինը հայտնաբերել է, որ 10 հազար դոլար է շահել։ Շաֆլերը ամուսնու հետ որոշել է եւս մեկ անգամ փորձել բախտը ու եւս մեկ տոմս է գնել, արդեն մեկ այլ խանութից, հարեւան քաղաքում։ Ի զարմանս զույգի՝ այդ տոմսը նույնպես շահումով էր, այն էլ մեկ միլիոն դոլարի։

Կինը որոշել է շահումը ստանալ 20 տարվա ընթացքում՝ տարեկան 50 հազար դոլարի չափով։ Ամուսինները մտադիր են այդ գումարով ապահովել իրենց ծերությունը ու երեխաների կրթությունը։ Եթե Շաֆլերը որոշեր ամբողջ գումարը միանգամից ստանալ՝ նրան 600 հազար կվճարեին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ