News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Աֆղանստանը եւ Թուրքիան պայմանավորվել են «Լազուրիթային ճանապարհ» նոր տարանցիկ միջանցքի ստեղծման մասին, որը ենթադրում է Աֆղանստանից Հարավային Կովկասի միջոցով դեպի Եվրոպա բեռների տեղափոխում: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»՝ Վրաստանի ԱԳՆ-ին վկայակոչելով:

Աշխաբադում՝ Աֆղանստանի տնտեսական զարգացման յոթերորդ միջազգային խորհրդաժողովում, այսօր ստորագրվեց համապատասխան համաձայնագիր: Վրաստանից այդ փաստաթուղթը ստորագրել է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն:

Նախագծի հեղինակները ակնկալում են, որ «Լազուրիթային միջանցքը» կլինի նոր «Մետաքսի ճանապարհի» շարունակությունը, որը Հարավային եւ Կենտրոնական Ասիայի երկրները կապում է Եվրոպայի հետ:

«Այսօր մենք կարեւոր բազմակողմ համաձայնագիր ենք ստորագրել: Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան նոր տարանցիկ միջանցքի հիմքն են դրել: Սա նշանակում է, որ այս միջանցքով ավելի շատ բեռնափոխադրումներ են լինելու եւ մեր երկրների, Վրաստանի եւ տարածաշրջանի համար նոր հնարավորություններ են ստեղծվելու: Սա կարեւոր քայլ է մեր քաղաքականության ուղղությամբ, որպեսզի Վրաստանը տարածաշրջանի տարանցիկ նախագծերի ակտիվ մասնակիցը դառնա», - ասել է Ջանելիձեն:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ