2017 թվականի նոյեմբերի 23-ին Renesa ներդրումային ընկերությունը «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում կիրականացնի: Նոյեմբերի 16-ին Renesa ընկերության ղեկավար Վաղինակ Սարոյանը հայտնեց, որ դրանից հետո արժեթղթերը, որպես այդպիսին, լիզինգ կանցնեն NASDAQ OMX Armenia բորսայում, ծրագրվում է, որ դրանք ունենալու են market maker:
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ Renesa ընկերության կողմից կիրականացվի պարտատոմսերի ամենօրյա գնահատում (ինչպես «Գլոբալ Կրեդիտի պարտատոմսերի նախորդ տեղաբաշխումների դեպքում): Ամեն օր նրանք, ովքեր կցանկանան դրանք ձեռք բերել, կարող են բորսայի անդամի օգնությամբ մասնակցել նշված պարտատոմսերի վաճառքին կամ գնմանը՝ NASDAQ OMX Armenia-ի կորպորատիվ արժեթղթերի համապատասխան հարթակներում:
«Իմ կարծիքով՝ market maker ինստիտուտը բավականին կարեւոր նշանակություն ունի, քանի որ պարտատոմսերի թողարկումը իսկապես կարելի է կայացած համարել, եթե երկրորդային շուկայում դրանց գնման եւ վաճառքի հետագա գործընթաց կա: Որովհետեւ, եթե որեւէ մեկը պարտատոմս է գնում եւ այն իր մոտ պահում՝ հետագա շրջանառություն չապահովելով, ապա, կարծում եմ, դա վատ ցուցանիշ է: Ցանկալի է, որ երկրորդային շուկան ակտիվանա»,- նշեց Սարոյանը: