News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երեւան առաջիկա այցը նվիրված է 2 երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: 

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական այցը տեղի կունենա նոյեմբերի 20-21-ին: Այցի շրջանակում Ազգային պատկերասրահում տեղի կունենա կարեւոր ցուցահանդեսի բացում, մի շարք այլ մշակութային միջոցառումներ: Նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահի եւ ԱԳ նախարարի հետ:

Օրակարգն ընդարձակ է, ընդգրկում է երկկողմանի հարաբերությունների լայն շրջանակ, 2 երկրների նախագահների ձեռք բերած համաձայնությունների իրականացում: Հարաբերությունները բազմաշերտ խորն են, եւ մենք ջանքեր չենք խնայում էլ ավելի ամրապնդման ու զարգացման համար, նշեց նախարարը: Նրա խոսքով՝ բնականաբար, հանդիպումների ընթացքում, հաշվի առնելով, որ Ռուսաստանը համանախագահ երկիր է եւ կարեւոր նշանակություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում,  այս հարցը եւս կքննարկվի: Ինչ վերաբերում է նոր առաջարկների հնարավորությանը, ապա նախարարը նշեց, որ դժվար է ինչ-որ նոր բան մտածել, քանի որ անցած տարիներին շատ բան է քննարկվել: Սակայն հիմքը նախկինն է՝ եթե Ադրբեջանն ականջալուր լինի միջազգային հանրության կոչերին, ապա բանակցություների առաջմղման նոր հնարավորությունններ կբացվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ