News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ամերիկացի գյուտարար, «Nest Labs» ընկերության հիմնադիր, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր Թոնի Ֆադելն այսօր՝ նոյեմբերի 17-ին, այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա:

iPod ապրանքանիշի հեղինակ, գյուտարար Թոնի Ֆադելը շրջեց ակադեմիայում, հետաքրքրվեց ակադեմիայի սաների քանակով, ծրագրերով՝ նշելով, որ ինքն անձամբ շախմատով շատ հետաքրքրված է: Այցի ավարտին նա շախմատ խաղաց 6-ամյա փոքրիկի հետ: Ի սկզբանե, Ֆադելը «գուշակում» էր, որ ինքն անպայման պարտվելու է, քանի որ ակադեմիայում սովորում են միայն ուժեղ շախմատիստները: Խաղի մեկնարկից շատ կարճ ժամանակ անց երեւանցի փոքրիկին հաջողվեց շախ ու մատ անել iPod ապրանքանիշի հեղինակին: Ֆադելին ուղեկցում էին «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանը: Ավելի ուշ նրանց միացավ նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ Թոնի Ֆադելը Հայաստանում է երկօրյա այցով: Նա նախօրեին ստացել է ՀՀ նախագահի մրցանակը: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակը հիմնվել է 2009թ.՝ ՀՀ Նախագահի հրամանագրով, և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատների, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա:

Թոնի Ֆադելը ութերորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացածների շարքում: 



Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ