Լոս Անջելեսում ոստիկանական մեքենայի վրաերթի պատճառով 2 երեխա մահացել է, 3 անձ վիրավորվել, հաղորդում է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել Ինդիանա եւ Ուիթեր փողոցների խաչմերուկում:
Վրաերթի զոհերից մեկը տեղում մահացել, մյուս երեխան հիվամդանոցում է մահացել: Երեք մարդ հոսպիտալացվել է, նրանց վնասվածքների աստիճանի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Իշխանութւունները փորձում են պարզել բոլոր մահացածների եւ վիրավորվածների ինքնությունը: