News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վերջին ժամանակներս թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը բարդ վիճակում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է գործարար, հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի Արմեն Ջիգարխանյանի հետ:

Նրա խոսքով, դերասանը որոշակի դժվարությունների ու սկանդալների մեջ է հայտնվել թե թատրոնում, թե անձնական կյանքում. «Այդ ամենը կապված է նրա կնոջ հետ, որն անպարկեշտ մարդ դուրս եկավ: Այս իրավիճակում Ջիգարխանյանն օգնություն է խնդրել: Մենք, իհարկե,  վաղուց ենք ընկերություն անում եւ շատ մտերիմ ենք: Ես չէի կարող չարձագանքել»,-ընդգծեց Սողոմոնյանը՝ հավելելով, որ դերասանին մեծապես աջակցել է նաեւ Հայրապետ Հովհաննիսյանը:

Դերասանի ընկերը նշեց, որ իրավիճակը կրիտիկական ու բարդ է եղել: Միաժամանակ, ըստ նրա, դերասանի նախկին կինը սկանդալ է հորինել ու դրա վրա փողեր աշխատել՝ հարցազրույցներ տալով տարբեր լրատվամիջոցների եւ մեծ հոնորարներ ստացել:

Գործարարի կարծիքով, Արմեն Ջիգարխանյանը արժանի չէր նրան վերաբերմունքի: Հարցին, թե ում բաժին կհասնեն թատրոնն ու Արմեն Ջիգարխանյանի բնակարանները, Սողոմոնյանը պատասխանեց, որ թատրոնը պատկանում է պետությանը եւ ոչ մեկին չի կարող անցնել, իսկ Արմեն Ջիգարխանյանի ունեցվածքը կինը գրանցել է իր անունով:

«Նա թատրոնում վարձու տնօրեն էր, բայց նրա գալուց ի վեր թատրոնում անընդհատ սկանդալներ էին տեղի ունենում, աշխատանքից ազատումներ: Թատրոնից հեռացան լավագույն դերասանները, իսկ ներկայացումները, հատկապես նրանք, որոնցում նա փորձում էր մասնակից լինել, ձախողված էին»,-ընդգծեց գործարարը՝ հավելելով, որ դրանից էլ հենց սկսվեց այս ամբողւ իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ