News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 

ԱՄՆ-ն երեք խորջրյա սարքավորումներ փորձառու նավաստի մասնագետների ուղեկցությմաբ կուղարկեն Արգենտինայի  սուզանավը որոնելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությանը:

Նոյեմբերի 19-ին Կալիֆորնիայից դեպի Արգենտինա երեք C-17  ռազմատրանսպորտային ինքնաթիռներով կտեղափոխվիՄաք Քենի փրկարարական կամերան  (SRM):

 Արգենտինայում որոնմանն արդեն մասնակցում է ԱՄՆ R-8A ինքնաթիռը եւ P-3 ինքնաթիռը, որը պատկանում է ԱՄՆ NASA օդատիեզերական գործակալությանը:

Արգենտինայի ռազմածովային նավատորմի «Սան Խուան» սուզանավը Հարավային Ամերիկայի երկրի ափամերձ շրջանում նշանակված ժամին կապի մեջ չէր մտել:

1985-ին Գերմանիայում կառուցված դիզելային-էլեկտրական սուզանավում անձնակազմի 44 անդամ է եղել: Ըստ վերջին հաղորդումների՝ սուզանավը Ուշուայից Մար դել Պլատա էր ուղեւորվում եւ անհետացել է Սան Խորխեի ծոցում՝ ծովափից մոտ 240 ծովային մղոն հեռավորության վրա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ