News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում դպրոցականին Ատլանտայում CNN-ի գրասենյակ էքսկուրսիայի արգելել են հեռուստաալիքին ծաղրող շապիկով գնալ, հաղորդում է Washington Times-ը:

Տղան այցելության համար FNN ծաղրական անվանումով շապիկն էր ընտրել: FNN-ը «Fake News Network» է նշանակում՝ «Կեղծ լուրերի ցանց»:
Ուսուցչուհին տղային խնդրել է փոխել հագուստը:

Երեխայի ծնողները նշել են, որ իրենց որդու ազատ խոսքի իրավունքը խախտվել է:

 «Նա շատ լավ գիտակցել է հնարավոր հետեւանքները եւ ինքնուրույն է նման որոշում կայացրել», — դպրոցականի հոր խոսքերը մեջբերում է թերթը:
Ավելի ուշ ծնողները պատմել են, որ դպրոցի տնօրենը եւ ուսուցչուհին դեպքի համար ներողություն են խնդրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ