News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի հայաստանյան  գրասենյակում  տեղի են ունեցել  «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության զարգացման ռազմավարության» նախագծի հանրային լսումները: Քննարկումներին մասնակցել են Հայաստանի պետական գերատեսչությունների առաջատար բուհերի, բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ով ողջունելով հյուրերին նշել է. «Ներկայում տնտեսական զարգացումներով պայմանավորված  էկոլոգիական խնդիրների խորացումն առավել ակնհայտ է դարձնում էկոկրթության եւ դաստիարակության դերի բարձրացման անհրաժեշտությունը: Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության զարգացման ռազմավարության  անհրաժեշտությունը եւ հրատապությունը պայմանավորված է երկրում ստեղծված անբարենպաստ էկոլոգիական վիճակով, որի պայմաններում դիտվում է զգալի անհամապատասխանություն տնտեսական աճի եւ շրջակա միջավայրի որակի միջեւ, որի պատճառներից մեկը հասարակական էկոլոգիական գիտակցության ու բնապահպանական վարվելաձեւի խիստ ցածր մակարդակն է:

Այս առումով շատ կարեւոր է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակված «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության զարգացման ռազմավարություն» նախագիծը, որը ներառված է ՀՀ կառավարության 2017 թ. գործունեության միջոցառումների ծրագրի եւ գերակա խնդիրների մեջ։ Այն իր մեջ կներառի կոնկրետ գործողություններ, կոնկրետ  ուղղություններ, եւ կթիրախավորի բոլոր անելիքները էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառում։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաեւ մի շարք միջազգային կրթական եւ բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորություններից»:

Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության զարգացման ռազմավարության փաստաթղթի վերաբերյալ զեկույցով հանդես են եկել նաեւ Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով    ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակներում ստեղծված «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության զարգացման ռազմավարություն» փաստաթղթի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Սամվել Բալոյանը եւ խմբի մյուս անդամները։  Ս. Բալոյանը ներկայացրել է  փաստաթղթում առկա հիմնական դրույթները, նպատակները ու խնդիրները, առկա վիճակի վերլուծությունը, ինչպես նաեւ ռազմավարության իրականացումից ակնկալվող արդյունքները:

Աշխատանքային խմբի անդամները եւ ՀՀ ԲՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա. Վարդանյանը պատասխանել են հանրային քննարկման մասնակիցների բարձրացրած հարցերին:

Կազմակերպված լսումների ընթացքում, «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության զարգացման ռազմավարություն» փաստաթղթի վերաբերյալ հնչել են կարծիքներ եւ առաջարկություններ, որոնք կընդգրկվեն ռազմավարության լրամշակված տարբերակում:

Տպել
Ամենաշատ