Մերձավոր Արեւելքում խնդիրների մեծ մասը կապված է Սաուդյան Արաբիայի «անպտուղ» քաղաքականության հետ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իրանի ԱԳՆ հայտարարությունը Արաբական պետությունների լիգայի արտահերթ հանդիպան արդյունքների արձագանքն է, որը կիրակի ԱԳ նախարարների մակարդակով տեղի է ունեցել Կահիրեում: Այն անցկացնելու խնդրանքով հանդես էր եկել Սաուդյան Արաբիան: Ամփոփիչ հայտարարությամբ հանդիպման մասնակիցները «դատապարտել էին արաբական երկրների գործերին իանական միջամտությունը»: