News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայի Թամփա Բեյի եկեղեցիներից մեկը բաց հայտարարություն ու նախազգուշացում է արել բոլոր նրանց, ովքեր մտադիր են վնասել ծխականներին:

Եկեղեցին ակտիվ է սոցիալական ցանցերում, հեռարձակում է ծառայությունները: Վերջերս քահանաները Instagram- ում հրապարակել են մի հայտարարության լուսանկար, որն իրենց խոսքով կախված է եկեղեցու բոլոր դռների վրա, հաղորդում է USA.one- ը:

 «Խնդրում ենք իմացեք, որ սա զենքից ազատ գոտի չէ: Մենք լրջորեն զինված ենք, եւ այստեղ ինչ-որ բան կատարելու ցանկացած փորձ կբախվի մահացու հակահարվածի հետ: Այո, մենք եկեղեցի ենք, եւ մենք կպաշտպանենք մեր մարդկանց», - ասվում է հայտարարությունում:

FOX 13 Tampa- ին քահանա  Ալեն Հեյվեյսն ասել է, որ ինքն էլ զենք ունի: Երբեմն ծառայությանը գալիս է մինչեւ 1000 ծխական, եւ նրանք նույնպես զինված են: Բացի այդ, ծառայությանը քաղաքացիական հագուսոտվ իրավապահ մարմինների ներկայացուցիւչներ կարող են լինել, որոնք պատրաստ են ակնթարթորեն  ցանկացած վտանգին արձագանքել:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ