Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Ուկրաինայում եւ տեղափոխվել Հայաստան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից: Մամադ Դոլոյանին այս տարվա ապրիլին մեղադրանք էր առաջադրվել շորթման հոդվածով եւ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: