News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վանաձորի բժշկական կենտրոնում անցած տարվա հոկտեմբերին մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով մեղադրյալ, ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի: Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ին հայտնեց, որ քննիչը Շահվերդյանի գործունեությունը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկել է դատախազություն:

Նշենք, որ նմանատիպ որոշումների դեպքում հարկավոր է ստանալ դատախազության համաձայնությունը:

Ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանը մահացել է 2016 թվականի հոկտեմբերի 18-ին Վանաձորի ԲԿ-ում:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում փաստացի տվյալներ են ձեռք բերվել, որ 32-ամյա կինն առաջնածին ախտորոշմամբ Վանաձորի բուժկենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին ժամը 18:40-ին կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մոտ հայտնաբերվել է ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների եւ անոթների սուր արյունապակասություն, ինչն էլ հանգեցրել է մահվան:

2017 թվականի նոյեմբերի 3-ին ստացվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն` 32-ամյա կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում եւ արյունահոսության դադարեցում։ Ըստ փորձագետների՝ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել բժշկական անհրաժեշտ միջոցառումները, ինչի արդյունքում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունները շարունակվել են ու հանգեցրել մահվան:

Գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձորի ԲԿ-ի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Շահվերդյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Մինչ այդ էլ Դավիթ Շահվերդյանին մեղադրում էին ծննդկան Լիլիթ Նալբանդյանի հարազատները՝ նրա՝ կոմայի մեջ հայտնվելու համար: Ըստ հարազատների՝ ծննդաբերությունից հետո բժիշկները հեռացել են, իսկ կնոջ մոտ արյունահոսություն է սկսվել, այնուհետեւ կլինիկական մահ է արձանագրվել: Երկարատեւ քաշքշուկից հետո իրավապահ մարմիններն այդպես էլ բժշկական սխալ չգտան, քրեական գործը կարճեցին: Լիլիթ Նալբանդյանի հարազատները մինչ օրս համոզված են, որ Դավիթ Շահվերդյանի եւ անեսթեզիոլոգի պատճառով է տեղի ունեցել այս ամենը:

Նշենք, որ Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան գործով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաեւ Ա.Բալայանին, որն այս տարվա հոկտեմբերին ավտովթարի հետեւանքով մահացել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ