News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի առաջնորդները նախանշել են Սիրիայում ներառական երկխոսության մեկնարկի առաջին քայլերը: Այս մասին եռակողմ բանակցություններից հետո ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Որպես երաշխավոր երկրներ, Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան շարունակում են աշխատել հրադադարի ռեժիմի ամրապնդման, դեէսկալացիայի կայունության եւ հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապնդման համար:

Այս առումով մենք ընդգծել ենք ՄԱԿ Անվտանգության Խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա միջսիրիական ներառական երկխոսության ակտիվացման առաջնային քայլերը», - ասել է Պուտինը:

«Գոհունակությամբ նշեմ, որ Իրանի եւ Թուրքիայի նախագահները ողջունել են Սիրիայում ազգային երկխոսության ընդհանուր համաժողով հրավիրելու նախաձեռնությունը: Պայմանավորվել ենք այս կարեւոր իրադարձությունը պատշաճ մակարդակով անցկացնել, ապահովել դրան մասնակցող սիրիական հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների մասնակցությունը»,- ավելացրել է Պուտինը:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ