News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իլոն Մասկի Boring Company ընկերությունը գլխարկների վաճառքով 300 հազար դոլար է վաստակել: Գործարարն այդ մասին գրել է Twitter-ում:  

Նա ավելացրել է, որ գումարները «ավելի ձանձրալի բաներ» ֆինանսավորելու համար կօգտագործվեն, հաղորդում է Lenta- ն:

Ըստ Mashable-ի՝ մեկ գլխարկը 20 դոլար արժե: Այսպիսով ընկերությունը 15 հազար գլխարկ է կարողացել վաճառել:

Boring Company բառացի թարգմանաբար նշանակում է «Ձանձրալի ընկերություն»:

Այն զբաղվում է ավտոմայրուղիների համար թունելներ փորելով, բայց հոկտեմբերին սկսել է գլխարկներ վաճառել:

Մասկը հիմնադրել է նաեւ PayPal, SpaceX, Tesla ընկերությունները:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ