News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կառավարությունը մտադիր է մեղմել հարկա-բյուջետային կանոնները՝ փոփոխելով երկրի ՀՆԱ-ում պետական պարտքի շեմի կարգավորման նորմերը։ Համապատասխան օրինագիծը հաստատվել է կառավարության նոյեմբերի 23-ի նիստում:

Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ «Պետական պարտքի մասին» գործող օրենքի համաձայն, եթե պետական պարտքի չափը գերազանցում է 50 տոկոսը, ապա պետական բյուջեի հաջորդ տարվա դեֆիցիտի ցուցանիշը պետք է ծրագրվի վերջին երեք տարիների ՀՆԱ միջին ցուցանիշի ոչ ավելի, քան 3 տոկոսի  չափով:

«Դեռեւս այս տարվա հունիսին մենք ԱՄՀ փորձագետներին խնդրել ենք ներկայացնել այդ ուղղությամբ համաշխարհային փորձը: Եվ դրա հետ մեկտեղ, գործակցել մեզ հետ՝ բարելավելու հարկա-բյուջետային կանոններն այն առումով, որ մի կողմից չգնանք մեղմելու, իսկ մյուս կողմից՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորություն ունենանք, որը կապահովի երկրի հետագա տնտեսական աճը», - նշել է Արամյանը:

ԱՄՀ առաջարկների համաձայն՝ առանձնացվել են երեք մակարդակներ՝ պետբյուջեի շեմի 40, 50 եւ 60 տոկոսներ: Ինչպես հստակեցրել է ֆինանսների նախարարը, նոր կանոնները գործելու են ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարների դեպքում;

«Եթե պետական պարտքը 40 տոկոսից ավելի է, ապա պեք է գործի այն չափանիշը, որտեղ կապիտալ ծախսերը պետք է ավելին լինեն, քան դեֆիցիտը: Ընդ որում, պետբյուջեի 2018-ի նախագիծը կառուցվել է՝ ելնելով հենց այդ տրամաբանությունից: Եթե գերազանցում է 50 տոկոսը, ապա պհանջները խստանում են. Առաջին չափանիշի գործելու հետ մեկտեղ, նաեւ պայման է դրվում շեշտը դնել ընթացիկ ծախսերի վրա: Իսկ եթե գերազանցում է 60 տոկոսը, ապա հետագա խստացումը կատարվում է առ այն, որ ընթացիկ ծախսերը իրականացվեն նաեւ սեփական ռեսուրսների հաշվին», - հստակեցրել է Վարդան Արամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ